-
30.10.2014|
12:49
Հայտնի ճշմարտություն է՝ առողջ բնակչությունը ոչ միայն որոշիչ նախապայման է ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար, այլև կարևոր նախադրյալ՝ թե´ տնային տնտեսությունների, թե´ հենց անհատների բարգավաճման համար:
-
30.10.2014|
12:47
Trend գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երիտասարդական քաղաքականութան հարցերով համաժողովում Բաքվում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային կազմակերպությունների որոշումների ու բանաձևերի վրա, մասնավորապես պետք է կատարվեն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը:
-
30.10.2014|
12:46
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն թվարկել է իր երկրի թշնամիներին՝ Սիրիայի վարչակարգը, Քրդստանի ահաբեկչական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) և «Իսլամական պետությունը»՝ հաղորդել է Anadolu գործակալությունը:
-
30.10.2014|
12:45
Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Հորդանան: Թագավորի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցը։
-
30.10.2014|
12:42
ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարվել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի կոալիցիոն համաձայնագրից և հայտարարել, որ իր գլխավորած «Ժողճակատը»՝ որպես հոկտեմբերի 26-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաղթող, պատրաստել է կոալիցիոն համաձայնագրի սեփական տեքստը:
-
30.10.2014|
12:41
Նոյեմբերի 2-ին ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետություններում անցկացվելու են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոստացել է Նովոռոսիայի ընտրությունները ճանաչել, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է ճանաչել ընտրությունները՝ անկախ արդյունքից:
-
30.10.2014|
12:39
Լոնդոնի հիվանդանոցներից մեկում վախճանվել է Զամբիայի նախագահ Մայքլ Սատան՝ հաղորդել է Reuters-ը, պաշտոնական հաղորդագրություն դեռ չի եղել:
-
30.10.2014|
12:18
Ռուսաստանն ու ՈՒկրաինան Բրյուսելում շարունակում են Եվրամիության միջնորդությամբ կազմակերպված բանակցությունները գազի հարցով։
-
30.10.2014|
12:16
Մոսկվան մտադիր է 2015-ին բելառուսական Բոբրույսկե քաղաքում տեղակայել տասներկու մարտական և երկու ուսումնա-մարտական ռուսական Су-27 ինքնաթիռ: Այս մասին Մինսկում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Բացի այդ, Շոյգուն ծրագրում է Բելառուս ուղարկել Ми-8 ուղղաթիռների օղակ:
-
30.10.2014|
12:14
Նախագահների մակարդակով յուրաքանչյուր հանդիպում, ընդհանուր առմամբ, դրական է համարվում: Այդպիսի հանդիպումները նպաստում են հասկանալու հակառակ կողմի տրամադրվածությունը՝ հակամարտության կարգավորման գործընթացում առաջ շարժվելու նպատակով: Փարիզյան հանդիպմանը բանակցություններն անցել են մի քանի փուլով, քննարկվել են այն հարցերը, որոնց շուրջ դեռևս չի հաջողվում հասնել առաջընթացի: